Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հինգ կասկածյալի
Համաշխարհային ՄամուլԲուլղարիայի ոստիկանությունը հայտարարել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում նոյեմբերի 13-ին 6 մարդու կյանք խլած ահաբեկչության գործով հինգ կասկածյալի ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Ձերբակալվածների թվում, ինչպես նշվում է, կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող մարդիկ։
Ավելի վաղ թուրքական Hurriyet-ը հայտնել էր, որ թուրքական դատախազությունը պահանջել է ձերբակալել 17 մարդու՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության գործով։ Նրանք, ըստ հրապարակման, տեղափոխվել են դատարան։
Ընդհանուր առմամբ, թուրքական իշխանությունները հայտնել են ահաբեկչության նախապատրաստմանն ու կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով 46 մարդու ձերբակալության մասին։