Զելենսկու գրասենյակը հայտնել է նոր հռչակագրի մշակման մասին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինան և նրա «ամենամոտ» դաշնակիցները սկսել են «ուկրաինական օդային վահանի» վերաբերյալ համատեղ հռչակագիր մշակել, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ ելույթ ունենալով Հալիֆաքսի միջազգային անվտանգության ֆորումում։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-Ukraine-ը։
«Քանի որ ռուսական հարվածները ուկրաինական քաղաքներին և կարևոր ենթակառուցվածքներին ակնհայտորեն շարունակվելու են, Ուկրաինային խիստ անհրաժեշտ է արդյունավետ հակահրթիռային պաշտպանություն: Շատ արագ, ձմեռվա մեկնարկից առաջ: Մեր երկնքի արդյունավետ պաշտպանությունը անվտանգության երաշխիքների կարևոր բաղադրիչն է։ Ուստի Ուկրաինան, իր ամենամոտ դաշնակիցների հետ միասին, սկսել է համատեղ աշխատանք ուկրաինական օդային վահանի մշակման վրա»,- ասել է Երմակը։
Նա նշել է, որ հռչակագրի նպատակը Ուկրաինայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համապարփակ բազմաստիճան համակարգ կառուցելն է, որը կնպաստի նաև «ամբողջ եվրոպական մայրցամաքի ընդհանուր ավիացիոն անվտանգությանը»։