Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում հերոին են հայտնաբերել
Աշխարհ
Բրիտանական «The Guardian» պարբերականը հայտնում է, որ Լոնդոնում գտնվող Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում պահվող արտաքին գործերի նախարարության 1928թ–ի փաստաթղթերի պահոցում աշխատակիցները հայտնաբերել են հերոին տեսակի թմրանյութ։
Այդ փաստաթղթերը պատկանել են Կահիրեում բրիտանական հյուպատոսությանը, որոնք վերաբերել են թմրամիջոցների օգտագործման դեմ քրեական մեղադրանքներին։ Փաստաթղթերով թղթապանակում հայտնաբերվել է հերոինի մի քանի գրամ պարունակությամբ 19 տոպրակներ։ Արտասովոր միջադեպի հետ կապված աշխատակիցները դիմել են Լոնդոնի ոստիկանություն։
Ոստիկանությունը վերցրել է հայտնաբերված թմրանյութերը եւ փաստաթղթերով թղթապանակի մեջ դրել են թմրանյութի տոպրակի մեջ հայտնաբերված լուսանկարը։ Ըստ ազգային արխիվի ներկայացուցիչ Ջեֆ Ջեյմսի՝ նման վայրերում ամեն ինչ հնարավոր է, որ պատահի, բայց թմրանյութ հայտնաբերելն ուղղակի տարօրինակ է։
Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը հիմնադրվել է 2003 թ–ին եւ պարունակում է ընդհանուր առմամբ մոտ 11 միլիոն հավաքածու, այդ թվում ոչ միայն փաստաթղթեր, այլեւ հագուստ, նկարներ, պատմական եւ մշակութային նշանակության առարկաներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ