ԱՄՆ-ն ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին. Պենտագոն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ինդոնեզիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին ավելի քան 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։
Ավելի վաղ Օսթինը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության ելքը կդառնա 21-րդ դարում աշխարհում անվտանգության ոլորտում որոշիչ գործոններից մեկը։
Մինչ այս Պենտագոնի ղեկավարը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերով զբաղվող կոնտակտային խմբի նիստում ասել էր, որ ԱՄՆ-ն նպատակ ունի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը խոստացել է 18,6 մլրդ դոլար հատկացնել Կիևին աջակցելու համար։