ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսում են մեծամասշտաբ զորավարժություններ
Աշխարհ
ԱՄն-ն ու Իսրայելը սկսում են իրենց ռազմական համագործակցության պատմության մեջ ամենամեծամասշտաբ զորավարժությունները:
Դրանք տեղի են ունենալու Իրանի հետ հարաբերությունների լարվածության սաստկացման և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ֆոնի վրա:
Այս ամսվա վերջին պլանավորված հակաօդային պաշտպանության զորավարժութուններին մասնակցություն է ցուցաբերելու 3500 ամերիկացի և 1000 իսրայելցի, որոնք մշակելու են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի դեմ ուղղված ամենատարբեր սպառնալիքների դեմ համատեղ պայքարի միջոցները:
Չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին, սակայն, չեն հայտնել զորավարժությունների կատարման օրն ու կոնկրետ վայրը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)