Իտալիան Ուկրաինային նոր սպառազինություն կուղարկի
Համաշխարհային ՄամուլԻտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն հայտարարել է, որ առաջարկություն կներկայացնի 2023 թվականին Կիևին ռազմական զենքի մատակարարումը շարունակելու վերաբերյալ։ Այս մասին նա ասել է il Foglio թերթին։
«Որպես կառավարության անդամ՝ ես կառաջարկեմ հրամանագիրը երկարաձգել ամբողջ հաջորդ տարի»,- ասել է նա։
Իտալիան աշխատում է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի վրա, որը, մասնավորապես, կներառի հակաօդային պաշտպանության համակարգեր։
Հռոմը պատրաստ է Կիևին հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր մատակարարել։ Խոսքը, մասնավորապես, ֆրանս-իտալական SAMP/T զենիթահրթիռային համակարգերի, իտալական Aspide միջին հեռահարության զենիթահրթիռների և Stinger մարդ-դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի մասին է։
Իտալիան առաջին անգամ զենք է մատակարարել Կիևին փետրվարի վերջին։ Հռոմը չի հայտնել առաքումների մանրամասները։ Իտալական ԶԼՄ-ները գրել են, որ միանգամայն հնարավոր է, որ Իտալիան Ուկրաինային մատակարարել է MLRS կայաններ, գերմանական արտադրության PzH 2000 ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահամեքենաներ։