Կառավարությունը չի՞ վստահում ՊԵԿ-ին (տեսանյութ)
Հայաստան
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն խոսակցություններին, որ կառավարության կողմից նախարարություններին հանձնարարված իրենց հարկային հաշվետվությունների ներկայացումն անվստահության հետևանքն է ՊԵԿ-ի նկատմամբ, ասաց «Վստահության, անվստահության խնդիր չկա և՛ իմ նկատմամբ, և՛ նախարարների: Աշխարհի բոլոր երկրներում հարկերը միայն Պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ: Դա կառավարության խնդիրն է, և մենք զարկ ենք տալիս ինստիտուցիոնալ վարչարարությանը: Այսնինքն՝ կառավարության բոլոր ճյուղերը, ստորաբաժանումները պետք է հարկերով զբաղվեն:
Եթե ենթադրենք որևիցե նախարարությունում հաշվառումը, ֆինանսական միջոցների տնօրինումը, բյուջեից եկած ֆինանսների հաշվառումը, հսկողությունը լավը չէ, նշանակում է հարկերն էլ լավը չեն»,-նշեց ՊԵԿ նախագահը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի