Ֆլորիդա. Դինոզավրի կմախքը անօրինական ձևով վաճառվել է 1 միլիոն դոլարով
ԱՄՆ
ԱՄՆ Դաշնային գործակալները Ֆլորիդայի բնակչին մեղադրել են Մոնղոլիայից ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով դինոզավր տեղփոխելու մեջ։ Վերջինիս ոսկորները մոտ 70 միլիոն տարվա հնություն ունեն. այս մասին հաղորդում է Голос Америки-ն:
Դատախազներրի հայտարարության համաձայն այդ ամենը իրականացրել է ոմն Էրիկ Պրոկոպին Գենսվիլ քաղաքից։ Ենթադրվում է, որ Պրոկոպին դինոզավրի ոսկորները բերել է ԱՄՆ և այնտեղ տիրանոզավրի կմախք հավաքել, որն էլ վաճառվել է ավելի քան մեկ միլիոն դոլարով:
Մոնղոլիան իր հերթին պնդում է, որ Պրոկոպին անօրինական պեղումներ է կատարել և գտածոները գաղտնի տեղափոխել է ԱՄՆ: Եթե Պրոկոպին մեղավոր ճանաչվի, ապա նրան 35 տարվա ազատազրկում է սպասվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)