Երևանի 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ Վահագն Դավթյանի անվամբ
Գիտություն և ՄշակույթԵրևանի համար 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ՝ «Երևանի Վահագն Դավթյանի անվան հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Երևանի ավագանին կողմ քվեարկեց որոշման նախագծին:
Նշենք, որ «Երևանի հ.37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել բանաստեղծի դուստրեր՝ Հասմիկ և Անահիտ Դավթյանների, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, նշված դպրոցի տնօրեն Վերգինե Մարկոսյանի կողմից:
«Երևանի հ.37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայ բանաստեղծ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից: