ԶԼՄ-ներ. Թուրքիան ճանաչել է սիրիական ինքնաթիռից առգրավված բեռի օրինականությունը
Թուրքիա
Թուրքիայի իշխանությունները ճանաչել են Ռուսաստանից Դամասկոս ուղևորվող ինքնաթիռից առգրավված բեռի օրինականությունը, սակայն, պահանջներ ունի գրանցման հարցում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը. հաղորդում է vz.ru-ն։
«Թուրքական կողմը սկուզբունքորեն հարցի տակ չի դնում առգրավված բեռի օրինականությունը, սակայն պահանջներ ունի դրա տեղափոխման մասին ծանուցման հարցում»,-նշել է Լուկաշևիչը։ «Ըստ ինքնաթիռում գտնվող մի շարք քաղաքացիների՝ տեղ է գտել կոպիտ վերաբերմունք թուրք իրավապահ մարմինների կողմից, անգամ ինքնաթիռի անձնակազմի աշխատակիցների նկատմամբ կիրառվել են ֆիզիկական ազդեցության միջոցներ»,-ավելացրել է Լուկաշեվիչը։
«Այս կապակցությամբ մենք կպնդենք միջադեպի մանրամասն քննության անհրաժեշտությունը և թուրքական կողմի բացատրությունները»,-ասել է ռուսական ԱԳՆ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)