Ուկրաինայում երկարատև հակամարտությունը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի․ Newsweek
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայում հակամարտության երկարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի, գրում է Newsweek-ը։
«Անցյալ շաբաթ կարելի էր պատկերացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի վատթարագույն սցենարը»,- ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ջո Բայդենի վարչակազմին՝ ձգձգվող հակամարտությունը կարգավորել չցանկանալու համար։
«Անհրաժեշտ է ավելի ռացիոնալ ամերիկյան քաղաքականություն Ուկրաինայի նկատմամբ»,- եզրափակում է հրատարակությունը։
Հեղինակի կարծիքով՝ այս մոտեցումը միտված է լինելու Ռուսաստանի հետ հակամարտության հավանականությունը հարթեցնելուն։