Մամեդյարովն ու Նալբանդյանն առաջիկա օրերին կհանդիպեն
Հայաստան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկությունների համաձայն՝ այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը։
«Հարցը որոշված է, նախարարների հանդիպումը կկայանա շուտով՝ առաջիկա օրերին»,-ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Ժակ Ֆորը։
Lurer.com-ի հարցին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ նախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի, իսկ այնուհետև նշեց որ պատշաճ ժամկետներ ասելով կարելի է հասկանալ մի քանի օր, ավելի կոնկրետ՝ 2-3 օր։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի