Ոսկու գինն աննշան իջնում է
ՏնտեսությունՈսկու գինը չորեքշաբթի առավոտյան մի փոքր իջնում է, այն դեպքում, երբ ուշադրությունը կենտրոնացած է այդ թվում նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) վերջին նիստի արձանագրության հրապարակմանը չորեքշաբթի ավելի ուշ, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 5,35 դոլարով կամ 0,31 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 734,55 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,49 տոկոսով՝ մեկ ունցիան 20,945 դոլար։