Ուկրաինան պետք է ազատագրի Ռուսաստանի կողմից գրավված ևս 2000 գյուղ և քաղաք. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ազատի և վերականգնի ևս 2000 բնակավայր։ Այս մասին նա ասել է Ֆրանսիայի քաղաքապետերի և քաղաքապետարանների ղեկավարների 104-րդ համագումարին ուղղված ուղերձում, գրում է liga.net-ը։ Նրա խոսքով, «երբ Ռուսաստանը գրավում է քաղաքները, դա իր հետ բերում է բռնաճնշումներ, ահաբեկում, թալան և խաղաղ բնակիչների ջարդեր»։
Նա նշել է, որ ուկրաինական առնվազն տասնյակ քաղաքներ և ավաններ ամբողջությամբ ավերվել են, ինչպիսիք են Մարիուպոլը կամ Վոլնովախան։
«Ընդհանուր առմամբ, մոտ 2000 քաղաք և գյուղ կա, որոնք մենք դեռ պետք է ազատագրենք և վերականգնենք: Երբ Ուկրաինայի դրոշը վերադառնում է ազատագրված տարածք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դրանով վերադառնա բնականոն կյանքը»,- ասել է Զելենսկին։