Սիրիայում ազատ է արձակվել 193 բանտարկյալ
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները երկու օրվա ընթացքում ազատ են արձակել երկրում անկարգությունների մեջ մեղադրվող 193 բանտարկյալների. հինգշաբթի օրը հաղորդել է Սանա տեղեկատվական գործակալությունը:
Միայն Հալեպ քաղաքում ազատ են արձակվել 109 բանտարկյալ:
Դամասկոսում ազատ արձակվածների թիվը հասնում է 16-ի, իսկ Հոմսում՝ 68-ի:
Սիրիայում արդեն մեկուկես տարի է՝ շարունակվում է պայքարը կառավարական ուժերի և ապստամբների միջև: ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է շուրջ 30 հազարի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ