Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ապացուցեք, որ դեղերի շուկայում Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ. Գործարարը՝ Սերժ Սարգսյանին

Հայաստան

«Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն Գառնիկ Սահակյանը բաց նամակ է հղել նախագահին, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի պրն. Նախագահ

Ես՝ Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության' «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաեւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:

Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով' դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես «պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ»:

Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել «Սզնի» ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում «Սզնին» կանգնել է սնանկացման առջեւ: Դա այն դեպքում, երբ «Նատալի ֆարմը» նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում «Նատալի ֆարմը» նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել:

Փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. «Նատալի ֆարմ» ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով «Սզնի» ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելուն»: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Նատալի ֆարմ» ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում «Սզնի» ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են «գերիշխող դիրքի չարաշահում» եւ նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:

Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր եւ հետեւողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու եւ ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, եւ այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաեւ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի:
Իբրեւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական գործությունների արդյունքում սնանկացման հասցված եւ շուկայից դուրս մղվող կողմ, ես' «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանս պահանջում եմ, որ «Նատալի ֆարմը» փոխհատուցի ՀՀ պետբյուջեին եւ ինձ հասցված վնասները ողջ ծավալով եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն' երեք տարի ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից: Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու եւ հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն:

Գառնիկ Սահակյան
«Սզնի» ՍՊԸ տնօրեն, Վանաձոր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված