Հռիփսիմե Խուրշուդյանը ժամեր առաջ պսակադրվեց (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ծանրամարտուհի Հռիփսիմե Խուրշուդյանը սիրելիին՝ Տարոն Թովմասյանին, հավատարմության երդում է տվել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:
Ինչպես նախօրոք esyes.am-ին տված հարցազրույցում ծանրամարտիկն ասել է, հայկական ավանդական հարսանիք է լինելու.
«Քավորի տուն, հարսի տուն, եկեղեցի, փեսայի տուն և վերջում ռեստորան գնալու երթուղին պահպանելու ենք: Վերջին շրջանում հայերիս մեջ եվրոպական հարսանիք անելու միտում է նկատվում, բայց ես դեմ եմ դրան: Մենք պետք է պահպանենք հայկական հարսանիքի ավանդույթները»:
Ինչպես հարսնացուն հավելել է, «մարզական» հարսանիք են ունենալու, քանի որ մոտավորապես 300 հյուրերի թվում լինելու են սպորտային ասպարեզի մարդիկ, ինչպես նաև ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Նազիկ Ավդալյանն ամուսնու՝ Էրիկ Կարապետյանի, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Ի դեպ, պսակադրությունից հետո Հռիփսիմեն ու Տարոնն ապրելու են փեսայի ընտանիքի հետ, Հռիփսիմեն պատմեց, որ ապագա ամուսնու ընտանիքը բազմանդամ է. «Տանը տատիկ էլ ունենք, ինչի համար անչափ ուրախ եմ: Շատ եմ սիրում, երբ տանը տատիկ-պապիկ է լինում, թեև, պետք է նշեմ, որ մոտ 1 տարուց առանձին ենք ապրելու: Պատրաստվում ենք բնակարան գնել, որը կկահավորենք մեր ճաշակով»:
Լուսանկարները՝ esyes.am-ի:
{gallery}456{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը