Մասնագետը նշել է ձվարանների քաղցկեղի ախտանիշները
Գիտություն և ՄշակույթՁվարանների քաղցկեղի դեպքում ի հայտ են գալիս մի քանի ախտանիշներ։ Այս մասին The Sun-ին հայտնել է թերապեւտ Ստեֆանի Վահը։
Բժշկի խոսքով՝ ախորժակի կորուստը և հագեցածության մշտական զգացումը կարող են լինել ձվարանների քաղցկեղի վաղ փուլի առաջին նշանները։ Երկրորդ ախտանիշը փքվածությունն է։
Ինչպես հավելել է բժիշկը, այս հիվանդության առկայության դեպքում հաճախ սեռական հարաբերությունների ընթացքում ցավեր են լինում մեջքի և որովայնի շրջանում։
«Այս ախտանիշներից որևէ մեկի առկայությունը չի նշանակում, որ դուք ունեք ձվարանների քաղցկեղ, բայց եթե մտահոգված եք, պետք է խոսեք ձեր բժշկի հետ», - ասել է թերապևտը: