ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 

Թևեր և թիմեր․ ինչ է կատարվում ՔՊ-ի՝ Արարատի «ներքին խոհանոցում»

Վերլուծական

Հեղափոխությունից հետո մի շարք մարզերում ստեղծված իրավիճակը, երբ ՔՊ-ականների միջև լարվածության և բացահայտ հակասությունների արդյունքում իշխանությունները տանուլ տվեցին ընտրապայքարը, վերջիններիս համար, կարծես թե, դաս չի հանդիսացել:

Այդ սցենարը այսօր էլ իրագործվում է մի շարք մարզերում, դիցուք՝  Արարատի մարզում, որտեղ հեղափոխությունից հետո ակնհայտ կերպով բախում էր ընթանում ՔՊ-ական արդեն երկու նախկին մարզպետների միջև։ Վերջիններիս միջև լարվածությունը նոր չէ, մամուլը բազմիցս է անդրադարձել, օրինակ, նրան, որ Ռազմիկ Թևոնյանն առանձնապես ջանք չէր թափում Վեդիում համայնքի ղեկավարի պաշտոնին առաջադրված Գարիկ Սարգսյանին աջակցելու համար: Թեւոնյանը շարունակում էր ի դեմս Գարիկ Սարգսյանի իրեն մրցակից տեսնել, իսկ Սարգսյանը չէր կարողանում մարսել, որ իրեն փոխարինել են Թեւոնյանով։

Դրանից հետո անգամ տեղեկություն տարածվեց, որ Թևոնյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն արդյունքում հետ է կանգնել պաշտոնը թողնելու մտքից: Պատճառներից մեկը նշվում էր իշխանական բուրգի ներսում վերադասավորումների հանգամանքը․ ասում են՝ Փաշինյանը մտադիր էր Գարիկ Սարգսյանին վերադարձնել մարզ՝ Արարատի մարզպետի պաշտոնին: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Փաշինյանն այս փուլում նախապատվությունը տվեց Թևոնյանին:

Մամուլն այլ ուշագրավ տեղեկություններ էլ է հայտնում: Մասնավորապես՝ Արարատի մարզից Oragir.News-ին ահազանգում են, որ Արարատի նախկին մարզպետը Թևոնյանի ղեկավարման ընթացքում շարունակում էր մնալ «դե ֆակտո» մարզպետ, իսկ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պարզապես «ֆուտլյար» էր։ Բացի այդ, գրվել է նաև այն մասին, որ Թևոնյանն ու Սարգսյանը, մեկը մյուսից առաջ ընկնելով, իրար վրա «գործ էին տալիս» իրավապահներին: 

Ռազմիկ Թևոնյանից հետո այդ պաշտոնը սակայն անցավ ոչ թե Գարիկ Սարգսյանին, այլ Թևոնյանի որդուն՝ Սեդրակին: Այսօր, ըստ էության, ՔՊ-ական մի թևը ղեկավարում է հենց մարզպետը, մյուսը՝ Վեդիի համայնքապետ դարձած, սակայն, մարզպետարանում ի դեմս իր կադրերի լծակներ պահպանած Գարիկ Սարգսյանը: Ի դեպ, Սեդրակ Թևոնյանը այս առումով ևս պարապուրդի մատնված չէ և ամեն գնով փորձում է ազատվել մարզպետարանում Սարգսյանին հավատարիմ կադրերից:

Բացի այս երկու ֆիգուրից, մարզում բավական մեծ լծակների է տիրապետում Նիկոլ Փաշինյանի մտերիմ համարվող՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը: Վերջինս կարողացել է լեզու գտնել Արտաշատի երբեմնի բդեշխ Հովիկ Աբրահամյանի հետ: Մամուլը գրել էր, որ համայնքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մկրտչյանը որոշումներ է կայացնում ինքնուրույն ելնելով իր և մերձավոր շրջապատի շահերից:

Ըստ էության, Արարատի մարզում ազդեցության հիմնական գոտիները բաժանված են երեք պաշտոնյայի միջև, որոնք էլ, աշխատելով միմյանց դեմ, փորձում են էլ ավելի մեծ լծակներ ստանալ և այդ ընթացքում չեն խորշում աշխատել միմյանց դեմ...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից
Ամենադիտված