Աթենքում գործադուլը վերածվել է զանգվածային անկարգության
Աշխարհ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ցուցարարները ոստիկանության վրա քարեր և շշեր են նետում, իսկ ոստիկանությունն իր հերթին ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Հիշեցնենք, որ Հունաստանում այսօր վերջին 3 շաբաթների ընթացքում արդեն 2-րդ անգամ տեղի է ունեցել համընդհանուր գործադուլ՝ ուղղված կառավարության հակաճգնաժամային միջոցառումների դեմ, որոնք ենթադրում են աշխատավարձերի և թոշակների հետագա կրճատում:
Մի քանի օր շարունակ փակ են մնալու մի շարք պետական հաստատություններ, հիվանդանոցներ, խանութներ, կասեցվել է հասարակական փոխադրամիջոցների աշխատանքը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան