Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում. Politico
Համաշխարհային ՄամուլԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ թեև պաշտոնյաները չեն հավատում անմիջական սպառնալիքին, նրանք մտավախություն ունեն, որ եթե ռուսական զինված ուժերի մարտական կորուստները կամ անհաջողությունները շարունակվեն, ռուսական կողմը կարող է քիմիական զենք կիրառել։ Politico-ի զրուցակցի խոսքով՝ նման հարձակման ժամանակ Մոսկվան կարող է օգտագործել քիմիական նյութեր, որոնք հեշտ է թաքցնել։ Նա կարծում է, որ դա կարող է դժվարացնել արևմտյան պետությունների համար «ռուսական կողմին պատասխանատվություն պարտադրելը»։
Politico-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը որոշել է մասնագետների թիմեր ուղարկել Արևելյան Եվրոպա՝ քիմիական կամ կենսաբանական սպառնալիքի դեպքում զինվորականներին ծանոթացնելու ընթացակարգերին։ Բացի այդ, նշվում է, որ Վաշինգտոնը Կիևին տրամադրել է քիմիական, կենսաբանական և միջուկային պաշտպանության միջոցներ՝ միլիարդավոր դոլարների օգնության շրջանակներում։