ՆԱՏՕ-ի երկրներում Ուկրաինային մատակարարվող զինամթերքի պաշարները սպառվում են. Politico
Համաշխարհային ՄամուլՈւկրաինային մատակարարվող ծանր զինամթերքի պաշարները ՆԱՏՕ-ի երկրները դուրս են հանում իրենց ամենախորը պահեստարաններից, մնացած պահեստարաններն արդեն դատարկվել են, գրում է Politico թերթը։
Առաջացող դեֆիցիտի հիմնական պատճառը ուկրաինական բանակի կողմից զինամթերքի մեծ քանակությամբ սպառումն է։
«Արևմուտքը խորանում է հրետանային զինամթերքի պաշարների մեջ, քանի որ ուկրաինացիները 5-6 հազար համազարկային կրակ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող ամրացված դիրքերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ի պատասխան սեփական պաշարների սպառման՝ արևմտյան երկրները փորձում են ուղիներ գտնել ռազմամթերքի, ինչպես նաև հակատանկային զենքի և ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների արտադրության ծավալների ավելացման համար։
Բրյուսելում կայացած վերջին հանդիպմանը ՆԱՏՕ-ի դաշինքի ներկայացուցիչները լուրջ մտահոգություն են հայտնել իրենց ռազմարդյունաբերական համալիրների կարողությունների բացակայության կապակցությամբ։