Բեոնսեն կերգի Ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի առաջնությանը
Աշխարհ
Ամերիկայում և դրանից դուրս ամենատարածված սպորտային իրադարձությանը՝ Ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի առաջնությանը, հրավիրել են երգչուհի Բեոնսեին՝ երգելու:
Արդեն վաղուց ավանդություն է ձևավերվել ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի առաջնության ընդմիջմանը կազմակերպել փոփ-շոու, որի ընթացքում ելույթ ունենալու համար հրավիրվում են աշխարհի ամենահայտնի արտիստները: Օրինակ՝ անցյալ տարի այդ առաջնության գլխավոր երգը կատարել է Մադոննան: Մինչ այդ ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ և խմբեր, ինչպիսիք են The Black Eyed Peas-ը, The Who-ն, The Rolling Stones-ը, Փոլ Մաքարթնին և U2-ն։
Այս տարի այդ գլխավոր երգի կատարման համար հրավիրվել է Բեոնսեն: Ամերիկյան ֆուտբոլի սուպեր գավաթի առաջնության և երգչուհու ելույթը նախատեսվում է 2013 թվականի փետրվարի 3-ին, գրում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան