Զելենսկին ԱՄՆ-ից քիմիական զենք է խնդրել. Ռադայի պատգամավոր
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ից քիմիական զենք է խնդրել՝ հետագայում Դոնբասում դրանք օգտագործելու համար, այս մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան։
Այս մասին, ըստ Կիվայի, նրան հայտնել է նախագահի աշխատակազմի աղբյուրը։
«Կիևի ռեժիմը խուճապի մեջ է, և նրանք չեն կարող սահմանափակվել միայն Զապորոժիեի ատոմակայանում տեղի ունեցած ահաբեկչությամբ», - գրել է Կիվան:
Օգոստոսի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմը փաստաթղթեր է պատրաստում, որոնք հաստատում են Ուկրաինայի կողմից քիմիական ահաբեկչության իրականացումը:
Գործակալության տվյալներով՝ հուլիսի վերջին Ուկրաինան Զապորոժիեի շրջանում ռուս զինվորականների դեմ թունավոր նյութեր է օգտագործել։