Հինգ ուկրաինացիներ Բեռլինում ռուսերեն խոսելու համար ծեծի են ենթարկել զույգին. Junge Welt
Համաշխարհային ՄամուլԳերմանիայում հինգ ուկրաինացի փախստականներ հարձակվել և ծեծի են ենթարկել ռուսախոս զույգի վրա։ Այս մասին հայտնում է Junge Welt պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ Ֆրիդրիխշայն շրջանում։ Աղջիկը և տղամարդը դուրս են եկել ռեստորանից և սպասել տաքսիի։ Նրանց դիմավորելու են դուրս եկել 5 ուկրաինացի՝ դրոշներով։ Լսելով ռուսերեն խոսքը՝ նրանք մեղադրել են Ռուսաստանին աջակցելու մեջ և հարձակվել նրանց վրա։
Տղամարդը կոտրված շշով մի քանի հարված է ստացել գլխին, իսկ աղջկան նետել են ասֆալտին և գազով ցողել։
«Այս հարձակումը միակ դեպքը չէ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնել են, որ մի քանի շաբաթ առաջ ուկրաինացի ազգայնականները բազմիցս նմանատիպ հարձակումներ են իրականացրել ռուսալեզու մարդկանց վրա»,- ասվում է հրապարակման մեջ։