Մահացել է բազմաթիվ տղամարդկանց «սիրելի» «Էմանուելը»
Աշխարհ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ամստերդամում երկարատև հիվանդությունից մահացել է 60-ամյա աշխարհահռչակ դերասանուհի Սիլվիա Կրիստելը: Նա մեծ ճանաչում էր ձեռք բերել «Էմանուել» ֆիլմում խաղացած դերի շնորհիվ:
Դերասանուհին երկար ժամանակ էր՝ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Անցած ամառ Կրիստելը կաթված ստացավ, ինչը վերջնականապես հյուծեց դերասանուհուն:
1974 թվականին էկրան բարձանալով՝ «Էմանուել» ֆիլմն իսկական իրարանցում առաջացրեց: Երիտասարդ աղջկա սիրային արկածների էրոտիկ տեսարանները քչերին կարող էին անտարբեր թողնել: Քննադատները ֆիլմն անվանեցին սկանդալային, բայց հեռուստադիտողների մեծ մասը սիրեցին այն առաջին հայացքից:
Նույն տարում ցուցադրվեց ֆիլմի երկրորդ մասը, որը ստացավ «Էմանուել-2» անվանումը, իսկ 1977-ին արդեն երրորդը՝ «Ցտեսություն, Էմանուել» վերնագրով:
Չնայած շատերի համար Սիլվիա Կրիստելն այդպես էլ կմնա «Էմանուել», նա բազմաթիվ դերեր է կերտել: Այս մասին հայտնում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)