ԱՄՆ Սենատը զեկույց է ներկայացրել` ինչպես է առաջացել COVID-19 համաճարակը
Գիտություն և ՄշակույթԱՄՆ Սենատը ենթադրում է, որ կորոնավիրուսի համաճարակը տեղի է ունեցել ուսումնասիրության հետ կապված միջադեպի պատճառով, ասվում է ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովի զեկույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Հանրությանը հասանելի տեղեկատվության վերլուծության հիման վրա խելամիտ է թվում եզրակացնել, որ COVID-19 համաճարակը, ամենայն հավանականությամբ, առաջացել է հետազոտության հետ կապված միջադեպի հետևանքով», - ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ նոր տեղեկատվությունը, որը հասանելի կլինի ստուգման համար, «կարող է փոխել այս գնահատականը»։
Զեկույցում ասվում է նաև, որ կան մի քանի հարցեր, որոնք կօգնեն եզրակացություններ անել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, մասնավորապես, թե որ կենդանատեսակն է դարձել SARS-CoV-2-ի միջանկյալ ընդունողը, որտեղ է գտնվում վիրուսային «պահեստը» և ինչպես են վարակվում կորոնավիրուսով, նրա յուրահատուկ գենետիկական հատկանիշները: