Զախարովան ՆԱՏՕ-ին մեղադրել է Կիևի «հանցագործություններին մեղսակցության մեջ»
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը, ով ասել էր, որ ՆԱՏՕ-ն զգալիորեն ընդլայնել է Ուկրաինային անհրաժեշտ խորհրդային տեսակի զենքի և զինամթերքի մատակարարումը։
«ՆԱՏՕ-ն մեղսակից է Կիևի ռեժիմի հանցագործություններին», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Ստոլտենբերգն ասել էր, որ ՆԱՏՕ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է», ինչպես նաև, որ ՆԱՏՕ-ն «երկարաժամկետ հեռանկարում» կօգնի երկրին անցնել «խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներից ՆԱՏՕ-ի ժամանակակից չափանիշներին»: