Քաթարը վճարել է «Թալիբանին». Telegraph
Համաշխարհային ՄամուլՔաթարի իշխանությունները ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի հավանությամբ Դոհայում արմատական թալիբան շարժման քաղաքական գրասենյակի անդամներին մի քանի հազար դոլարի չափով ամսական նպաստներ են վճարել, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ թալիբների անդամները բանակցում էին ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղ կարգավորման համար։ Նրանց տրամադրվել է նաև անվճար բուժօգնություն, ամենագնացներ և սնունդ, ասվում է հրապարակման մեջ։
Լրագրողների խոսքով, սկզբում միջոցները վճարվել են կանխիկ, սակայն ավելի ուշ սկսել են դրանք փոխանցել թալիբների բանկային հաշիվներին, ուստի Քաթարի և ամերիկյան իշխանությունների համար դժվարացել է հետևել այդ գումարների շարժին։
Այս գումարներով արմատական շարժման անդամները գնել են ծանր տեխնիկա, որոնք այնուհետ վերավաճառվել են այն ընկերություններին, որոնք ներգրավված են Քաթարում շարունակվող աշխարհի առաջնության համար ենթակառուցվածքների կառուցման մեջ: