Քուրդ պատգամավորը 1915 թվականն անվանել է կոտորածի տարի
Թուրքիա
Թուրքական խորհրդարանում ներկայություն ունեցող միակ քրդական՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության՝ Մուշից ընտրված պատգամավոր Սըրը Սակըկը իրարանցում է առաջացրել մյուս պատգամավորների շրջանում:
«Ոչնչացման մշակույթը մեզ բնորոշ է դեռ վաղուց. 1915 թվականին էլ կոտորվեցին հայերն, իսկ հետո՝ հրեաներն ու քրդերը»,- պատգամավորն այս հայտարարությամբ է սկսել իր ելույթը՝ խոսելով 1978 թվականի դեկտեմբերի 19-ին Մարաշում հարյուրավոր ալևիտների սպանդի մասին:
Ինչպես տեղեկացնում է novostink.ru-ն՝ պատգամավորները նրանից պահանջել են, որպեսզի նա ետ վերցնի իր խոսքերը և 1915 թվականը կոտորածի տարի չանվանի, սակայն քուրդ պատգամավորն ասել է, որ հարկավոր է իմանալ պատմությունը և նայել դրա աչքերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)