Իսրայելի լողափերում թմրանյութերի տասնյակ փաթեթներ են հայտնաբերվել․ Times of Israel
Համաշխարհային Մամուլ
Իսրայելում Միջերկրական ծովի ափին հայտնաբերվել են տասնյակ թմրանյութերի փաթեթներ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ ոստիկանությանը հղումով։
«Փաթեթները հայտնաբերվել են Նահարիայի, Հայֆայի, Տիրաթ Քարմելի, Զիխրոն Յաակովի և Գաշի լողափերում, Թել Ավիվի լողափի մոտ հայտնաբերվել է ևս 40 փաթեթներով նավ»,- ասվում է զեկույցում։
Ոստիկանության տվյալներով՝ սկզբում ենթադրվում էր, որ փաթեթները պարունակում են պայթուցիկ նյութեր, սակայն ավելի ուշ սակրավորները պարզել են, որ փաթեթներում, ամենայն հավանականությամբ, հաշիշ է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից