Խուսափե´ք հիվանդների հետ շփումներից
Հասարակություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Նույն կազմակերպության հայտարարության համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում այսօր շրջանառվում են գրիպի Ա և Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96%-ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը:
Եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն: Այսինքն՝ համաճարակային իրավիճակը գնահատվում է արտասեզոնային:
Ինչ վերաբերում է մեր հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ նշված հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ: Հանրապետությունում շարունակվում են կատարվել գրիպի նկատմամբ լաբորատոր, վիրուսաբանական, հետազոտությունները: Իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին նորությունների հիման վրա այսօր հանրապետությունում շարունակվում են գրիպի և սուր շնչառական վարակների դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, որոնք կանոնակարգվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և մի շարք մեթոդական ցուցումներով:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ գրիպից կամ սուր շնչառական վարակներից զերծ մնալու համար
• խուսափե´ք հիվանդների հետ շփումներից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը