ԼՂՀ պետբյուջեի քննարկում՝ Բակո Սահակյանի մասնակցությամբ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2012թ պետբյուջեի կատարողականի եւ 2013թ. պետական բյուջեի ձեւավորման հետ կապված հարցերին:
Սահակյանն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ողղությունները, լինի հավասարակշռված եւ պահպանի սոցիալական ուղղվածությունը: ԼՂՀ նախագահը նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը եւ հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:
ԼՂՀ նախագահը կարեւորել է նաեւ բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը եւ այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան