Արցախում չափազանց կարևորում են մշակութային միջոցառումների անցկացումը. ԼՂՀ նախագահ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ստեփանակերտում տեղի ունեցող Պոեզիայի միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցներին:
Սահակյանը նշել է, որ Արցախում չափազանց կարեւորում են նման միջոցառումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մշակութային ոլորտում կապերի հաստատման եւ ընդլայման, Ղարաբաղը արտաքին աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:
Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան