Թուրքիայի մեջլիսը պատրաստվում է ընդունել Ֆրանսիայի կողմից Ալժիրում ցեղասպանություն իրագործելու մասին օրինագիծ
Թուրքիա
Ավելի քան 40 երկրներ, այդ թվում` Թուրքիան, պատրաստ են օրենսդրական մակարդակով ճանաչել Ֆրանսիայի կողմից 1945 թ–ին Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ, որին զոհ է գնացել 45 հազ. մարդ։ Օրինագծի քննարկման վերաբերյալ հարցն արդեն ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի օրակարգ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ նման օրենքի ընդունման վերաբերյալ քննարկումներ են անցկացվելու ավելի քան 40 երկրների խորհրդարաններում։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ եթե Ֆրանսիայի սենատն ընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, ապա Թուրքիան, ի պատասխան դրա, կընդունի 1945 թ–ին Ալժիրում Ֆրանսիայի կողմից իրականացրած ցեղասպանության մասին օրինագիծը։ Այս մասին նախօրեին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Իր հերթին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ «Օսմանյան կայսրությունում 1915թ–ին հայերի դեմ կատարված իրադարձությունները պետք է ուսումնասիրեն պատմաբանները, այլ ոչ թե ընդունվեն խորհրդարանների կողմից»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)