Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը
Գիտություն և ՄշակույթՆոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից:
Ելույթներով հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։
Մինչև դեկտեմբերի 1-ը Եվրոպական խորհրդարանում ցուցադրվելու են դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարները: