Եվրահանձնաժողովը Ուկրաինային հասցված վնասը գնահատում է 600 միլիարդ եվրո. Ֆոն դեր Լյայեն
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՀ-ն մեծացրել է ռազմական հակամարտության հետևանքով Ուկրաինայի կրած վնասի գնահատականը՝ 385 եվրոյից հասնելով 600 միլիարդ եվրոյի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի կրած վնասը գնահատվում է 600 միլիարդ եվրո»,- ասել է նա։
Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը վնասը գնահատել էր 326 մլրդ եվրո, հոկտեմբերի վերջին՝ 385 մլրդ եվրո։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սոտենբերգը Ռումինիայում ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Ուկրաինային ռուսական հրթիռային հարվածների հասցրած վնասն անվանել էր հսկայական և հավելել, որ դաշինքը նախատեսում է լրացուցիչ օգնություն մոբիլիզացնել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունից տուժում են բոլորը, բայց եվրոպացիները փողով են վճարում, իսկ ուկրաինացիները՝ արյունով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից