ՆԱՏՕ-ն որոշել է նվազեցնել կախվածությունը «ավտորիտար ռեժիմներից». Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշել են նվազեցնել իրենց կախվածությունը Չինաստանից և այլ «ավտորիտար ռեժիմներից»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մանրամասներ, թե ՆԱՏՕ-ն ինչպես կթուլացնի իր կախվածությունը այլ ռեժիմներից, դաշինքի գլխավոր քարտուղարը չի հայտնել։
Ավելի վաղ Ստոլտենբերգը խոստացել էր ավելացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային։ Նա հավելել է, որ «տարիների ընթացքում» ՆԱՏՕ-ն և դաշնակիցները «աջակցություն են ցուցաբերել բոլոր երեք գործընկերներին»։