Ուկրաինան ներգրավել է 22,9 միլիարդ դոլարի արտաքին օգնություն
Համաշխարհային ՄամուլԳերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է, որ այն օրվանից, երբ Ռուսաստանը հայտարարեց հատուկ ռազմական գործողության մասին (փետրվարի 24), Ուկրաինան ներգրավել է 847 միլիարդ գրիվնայի (մոտ 22,9 միլիարդ դոլար) արտաքին ֆինանսական օգնություն։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Փետրվարի 24-ից նոյեմբերի 24-ը Ուկրաինան որպես արտաքին օգնություն՝ ներգրավել է 847 միլիարդ գրիվնայի օգնություն»,- ասել է պատգամավորը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2 միլիարդ դոլար էր խնդրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։