«ՀԺ». Կառավարությունը չի պատասխանել Մարտի 1-ի ցույցը ուժով ցրելու վերաբերյալ Եվրադատարանի հարցերին
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունը չորս ամսում չի կարողացել պատասխանել ՀՀ առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանին 2008-ի մարտի 1-ի տնային կալանքի ենթարկելու և 2008-ի մարտի 1-ի ցույցը ուժով ցրելու վերաբերյալ Եվրադատարանի հարցերին: Ըստ «Հայկական ժամանակ»-ի' ԵԴ-ն իր վարույթում գտնվող 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ գործով ՀՀ կառավարությանը վերոնշյալ հարցերն ուղղել էր դեռևս այս տարվա մայիսին: Պատասխանելու ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 11-ին:
Պարզվում է' կառավարությունը Եվրադատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին տեղեկացրել է Եվրադատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: ԵՄ-ն ընդառաջել է խնդրանքին և ժամկետը ևս երկու ամսով երկարացրել' մինչև նոյեմբերի 5-ը: Թերթի տեղեկություններով, Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը և այդ գործում նրան օգնող փաստաբանների խումբն արդեն մի քանի ամիս է, բոլոր գործերը մի կողմ թողած, զբաղված են Մարտի 1-ի վերաբերյալ Եվրադատարանից եկած հարցերին պատասխաններ փնտրելու գործով: Առայժմ, փաստորեն, չի ստացվամ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ