Դեմոկրատներն ընտրել են Փելոսիին փոխարինողին․ CNN
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ է ընտրվել Նյու Յորք նահանգի ներկայացուցիչ Հաքիմ Ջեֆրիսը, ով այս պաշտոնում կփոխարինի 82-ամյա Նենսի Փելոսիին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հրատարակությունը նշում է, որ ներկուսակցական քվեարկությունն անցել է դռնփակ։
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Ջեֆրիսը դարձել է ԱՄՆ Կոնգրեսի պալատներից մեկում կուսակցական խմբակցության ղեկավարի պաշտոնում ընտրված առաջին սեւամորթը։ Հունվարին նա կստանձնի դեմոկրատների ղեկավարի պարտականությունները, որոնք միջանկյալ ընտրություններում կորցրել են իրենց մեծամասնությունը ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)