Telegram-ը բացահայտել է օգտատերերի անձնական տվյալները․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլTelegram մեսենջերը բացահայտել է այն անձանց անձնական տվյալները, ովքեր կասկածվում են հեղինակային իրավունքը խախտող նյութեր տարածելու մեջ։ Այս մասին հայտնում է LiveLaw հրատարակությունը՝ հղում անելով հնդկական դատարանի նոյեմբերի 24-ի վճռին։
Նշվում է, որ ընկերությունը համաձայնել է դատարանի պահանջներին։ Խոսքը ալիքների ադմինիստրատորների մասին է, ովքեր ապօրինի տարածել են Campus Private Limited մասնավոր կրթական ընկերության ուսումնական նյութերը՝ քննություններին պատրաստվելու համար։
Արդյունքում, ըստ հրապարակման, Telegram-ը փոխանցել է ալիքների ադմինիստրատորների անունները, նրանց հեռախոսահամարները և ալիքների IP հասցեները։ Միաժամանակ տվյալների պատճենը կտրամադրվի հայցվորների փաստաբանին՝ տեղեկությունը երրորդ կողմին չտրամադրելու պայմանով, բացառությամբ իշխանությունների և ոստիկանության ներկայացուցիչների։