«ՀԺ». Վտանգավոր փուչիկներ գնելու որոշումը կայացրել է ՀՀԿ-ական պատգամավորը
Հայկական Մամուլ
Նախօրեին «փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանից 1000 դրամանոց անվտանգի փոխարեն 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ գնելու որոշումը կայացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Թադևոսյանը, ով ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը:
Երեկ «ՀԺ» թղթակիցը այցելել է ՀՀԿ գրասենյակ' տեղում նրանից մեկնաբանություն ստանալու: Գործավարուհին զեկուցել է Թադևոսյանին այցի մասին, ապա վերադարձել և ասել, որ նա զբաղված է: Երբ թերթի թղթակիցը պնդել է, որ պատրաստ է սպասել, գործավարուհին ասել է. «Նա չի կարող ձեզ ընդունել, զբաղված է, հաշվարկ է անում, դիմեք մամուլի խոսնակին»: Ըստ ամենայնի, Թադևոսյանը հաշվարկում էր' «էժան փուչիկներով ՀՀԿ-ին իր բերած օգուտը և իր անպատիժ մնալը համարժե՞ք են, թե' ոչ: Ավելին, գուցե պետք է իրեն ավելի բարձր պաշտոնի՞ արժանացնեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ