Հարավային Կորեան ցավակցել է Հյուսիսային Կորեային Կիմ Չեն Իրի մահվան առիթով
Աշխարհ
Հարավային Կորեան այսօր ցավակցական ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային` այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան առիթով։
Վերամիավորման նախարար Յու Վու Իկը հայտարարել է, որ Հարավային Կորեայից պաշտոնական պատվիրակություն չի մեկնի Փհենյան։ Սակայն նախարարն ավելացրել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները միայն թույլ կտան Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ դե Չժունի ընտանիքի անդամներին և «Hyundai Asan» ընկերության ղեկավար Չոնգ–Մոնգ Խունին մեկնել Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Իրի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Հաղորդում է BBC–ն։
Հիշեցնենք, որ նախօրեին Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ հայտարարել էին, որ դեկտեմբերի 17–ին 69 տարեկան հասակում մահացել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ