Մատակարարվող և իրացվող միսը պետք է լինի սպանդանոցային ծագման. ՍԱՏՄ
ՏնտեսությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շտապ առցանց խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների և Տեսչական մարմնի մարզային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Տեսչական մարմնի ղեկավարը տվել է հստակ հանձնարարականներ՝ կենդանիների մորթից գոյացած մթերքի և հումքի մատակարարման նկատմամբ ՍԱՏՄ տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկման գործընթացի կապակցությամբ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ամենօրյա վերահսկողություն կիրականացվի հանրապետության բոլոր մարզերի մայրուղիների վրա, ինչպես նաև իրացման ցանցում՝ ստուգելու մատակարարվող և վաճառվող կենդանական ծագման մթերքի և հումքի սպանդանոցային ծագման փաստը, միս-մսեղիքն ուղեկցող Ձև 5 անասնաբուժական վկայականի առկայությունը, ինչպես նաև մեքենաների և իրացման կետի տարածքի սանիտարահիգենիկ պայմանները: