«ՉԻ». Նրանց, ովքեր չանցան ԱԺ, այս օրերին ՀՀ իշխանությունները նոր լծի տակ են դրել
Հայկական Մամուլ
Քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն` հայրենի գործարարների այն հատվածին, ովքեր այս կամ այն պատճառով չկարողացան իրենց տեղը զբաղեցնել խորհրդարանում, այս օրերին ՀՀ իշխանությունները նոր լծի տակ են դրել: Հատկապես խոսվում է այն մասին, որ նրանցից շատերի առաջ կոնկրետ առաջադրանք է դրվել' 2013-ի նախագահական ընտրությունների համար օր առաջ սկսել ձայների հավաքագրման, տարածք առ տարածք ՀՀ քաղաքացիներին ՀՀԿ կողմը չթեքելու ակտիվ գործընթացը, քանի որ գործընթացները ցույց են տալիս, որ ժամանակը իշխանությունների օգտին չի աշխատում: Գործարարներից ոմանց շատ ավելի չոր տոնով ասվել է' հանկարծ չստացվի այնպես, որ հատկապես մայրաքաղաքին մոտ քաղաքներում քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես' ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, «վազանց» կատարեն ՀՀԿ-ին:
Թերթը նշում է, որ 2013–ի ընտրություններում «ծանր բեռի» տակ ընկած գործարարների շարքում հոլովվում են հատկապես ՕԵԿ-ի հետ այդպես էլ հաշիվները չպարզած Արայիկ Հայրապետյանի' Լավանդայի Արայիկի, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի, ՀՀ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի և շատ ուրիշների անունները, որոնք առանց պաշտոնի ու մանդատի էլ հազար թելով կապված են այս իշխանության հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ