Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր 

Կառավարությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին

Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդեցություն են ունեցել ՏՏ ոլորտի վրա, ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են:

«Ի լրումն այս ամենի, մենք դեռ մարտին աջակցման ծրագիր ներկայացրեցինք եկամտահարկի 50 տոկոս վերադարձի տեսքով և ամառվանից Կենտրոնական բանկի գործընկերների հետ սկսեցինք ֆինանսական ռիսկերի կառավարման և ֆինանսական նոր գործիքների կիրառման քննարկումներ և դասընթացներ հետաքրքրված ներկայացուցիչների համար: Բայց, հաշվի առնելով նոր իրողությունները, այժմ կարող են տուժել համակարգաստեղծ ՏՏ ընկերությունները: Այդ նպատակով մենք մի քանի ամիս ուսումնասիրություններ էինք անում՝ նաև հանդիպելով ոլորտի թե մեծ, թե փոքր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Եվ, հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած սկզբունքին, մենք դեմ էինք պարզապես սուբսիդիա տրամադրելուն: Եղել են բազում առաջարկներ, որոնք չեն ընդունվել, սակայն, Կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում մշակեցինք  համեմատաբար հավասարակշռված որոշման նախագիծ»,- ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը ներկայացված որոշմամբ առաջարկում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերի ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատանքային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմում է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:

«Նախագծի նպատակն է նաև ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարեցման և մարտահրավերներին դիմակայելու համար: Տրամադրվող պետական աջակցության չափը նախնական տվյալներով կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ:

Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռնի պահպանել աշխատատեղերը, միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացման և զարգացման համար»,- եզրափակեց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հայտնեց, որ բավականին երկար ժամանակ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից, որ դրամի արժևորման հետևանքով իրենք որոշակի ռիսկերի առաջ են կանգնում և Կառավարությունից աջակցություն են ակնկալում:

« Պետք է արձանագրել, որ ամենատարբեր քննարկումներ ենք ունեցել կառավարության, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ձևաչափով: Մենք պատրաստ էինք աջակցել, բայց, նաև նախկին փորձը հաշվի առնելով, մենք խնդիր ունենք, որ աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական և աջակցության արդյունքը լինի ոչ միայն տեղային, այլ նաև ընդհանուր դրական ազդեցություն ունենա ՏՏ ոլորտի և տնտեսության վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն
Ամենադիտված