Չինացի գիտնականները «խելացի» ռանչո ստեղծելու համար առաջարկում են չիպավորել կովերին
Գիտություն և ՄշակույթՀարավարևմտյան Ցզյաոտոնի համալսարանի գիտնականներն առաջարկել են կովերին չիպավորել՝ հետևելու նրանց առողջական վիճակին, գտնվելու վայրին և կենսապայմաններին: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է iScience ամսագրում։
Թիմը մշակել է կրելի խելացի սենսորներ, որոնք տեղադրված են կովերի պարանոցի և ոտքերի վրա: Սենսորների հավաքած տվյալները կփոխանցվեն բազային կայան, որտեղից հնարավոր կլինի հսկել կովերին։ Սարքը կաշխատի կինետիկ էներգիայով, որն առաջանում է, երբ կովը շարժվում է:
«Խոշոր եղջերավոր անասունների մոնիտորինգը կօգնի կանխարգելել հիվանդությունները, բարձրացնել կովաբուծության և արոտավայրերի կառավարման արդյունավետությունը։ Սենսորը կարող է հետևել թթվածնի կոնցենտրացիան, օդի ջերմաստիճանին և խոնավությանը, կովի շարժումների քանակին, վերարտադրողական ցիկլերին և կաթի արտադրության ցիկլին»,- նշել են գիտնականները։
Փորձագետներն արդեն փորձարկել են սարքերը մարդկանց վրա և պարզել, որ թեթև վազքը բավական է սարքի կայուն աշխատանքն ապահովելու համար։ Հետազոտողները կարծում են, որ տեխնոլոգիան ապագայում կարող է օգտագործվել սպորտի և առողջապահության ոլորտներում: