«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի որդին կանֆետի բիզնեսի գործով է զբաղված
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` Շիրակի մարզկենտրոն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում, այս օրերին Մոսկվայում է:
Նրան տեսել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Ավելին, այժմ Սպարտակը ոչ թե հյուսիսային արջ է բռնում, այլ կոնֆետի բիզնեսով է զբաղված: Թե որքանով են հավաստի այս լուրերը, չենք կարող ասել: Հուսանք' Սպարտակին փնտրող ՀՀ ոստիկանությունը որոնողական աշխատանքների ընթացքում կստուգի նաև այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի որդին հետախուզվում է Գյումրու կենտրոնում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին