ԱՄՆ-ն Ուկրաինայի համար չի որոշի Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները. Բլինկեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Ուկրաինայի փոխարեն որոշել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները։ Այս մասին նա ասել է ֆրանսիական France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դիվանագետն ընդգծել է, որ Կիևն ինքնուրույն որոշում կկայացնի, սակայն Վաշինգտոնը կաջակցի նրա որոշմանը։
Բլինկենը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության պայմաններ կան, և ԱՄՆ-ն իր հերթին բաց է դրա համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների ժամկետը կախված կլինի նրանից, թե ինչպես կփոխվի իրավիճակը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։